Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պաշտապանական ռազմավարական վերանայում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ռազմական ոլորտի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել զինվորականների բարոյա-դաստիարակչական վիճակը բարելավելու համար։
«Անչափ կարևոր է բարձրացնել բանակի ոգին։ Զորքերի մարտական պատրաստվածության վրա բացասական կարող են ազդել ներկա տարածաշրջանային կոնֆիգուրացիաները։ ԶՈՒ-երի համար կարևոր են ռազմավարական կարևոր դիրքերը զբաղեցնելը և հակառակորդին հակազդելը։ Մեր ԶՈՒ-երն ի զորու են իրենց առաջ դրված խնդիրն իրականացնել, ուղղակի պետության կողմից աջակցություն է անհրաժեշտ»,-նշեց Օհանյանը։
Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ երրորդ խնդիրն այն է, որ անհրաժեշտ է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի անհրաժեշտ համալրում։ «4 տարվա ընթացքում դա կարելի է արագ իրականացնել»,-հայտարարել է Օհանյանը։