Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները կենսաբանական բնույթի սպառնալիքներին հակազդելու ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտություն են տեսնում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Սա մեր կազմակերպության զարգացման հաջորդ ուղղությունն է՝ հակազդել կենսաբանական սպառնալիքներին։ Ի դեպ, մինչև տարեվերջ մենք պետք է ունենանք ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համապատասխան կազմավորումներ»,- նշել է Բելառուսի ՊՆ-ը։
Խրենինի խոսքով՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում մի շարք կենսաբանական լաբորատորիաներ են հայտնաբերվել։ «Մենք գիտեինք, իհարկե, որ դրանք գոյություն ունեն, բայց հիմա ծանրակշիռ ապացույցներ կան»,- ընդգծել է նա: