Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը երեքշաբթի խոստովանել է, որ երկիրը նոր սպառազինություններ է ուղարկել Ուկրաինա:
«Հունաստանը, ինչպես և բոլոր եվրոպական երկրները, Ուկրաինային օգնում է պաշտպանական տեխնիկայով, որպեսզի նա իրեն պաշտպանի Ռուսաստանի հարձակումից։ Պաշտպանական միջոցները տրամադրվում են այն ռեզերվներից, որոնք ունի երկիրը, և դա ոչ մի կերպ չի թուլացնում նրա պաշտպանունակությունը։ Հունաստանը չի կարող բացառություն լինել ԵՄ անդամ մյուս երկրների շարքում, որոնք նույնն են անում», – ասված է պաշտպանության նախարարի հայտարարության մեջ։
Պարբերականը նշում է, որ նախարարի հայտարարության մեջ չեն հստակեցվում մատակարարումների հիմնական մանրամասները, օրինակ, թե Հունաստանն ինչ պաշտպանական միջոցներ է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, դրանում չի պարզաբանվում, թե ինչու է կառավարությունը նախընտրել գաղտնի պահել այդ հարցը։