Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն մասի զինծառայողները ուսումնավարժական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 օպերատիվ-մարտավարական ավիացիայի ինքնաթիռներով: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Զինծառայողները կատարել են բարդ օդաչուական վարժանքներ։ Անձնակազմերը նաև թռիչքներ են կատարել բարձունքների տարբեր տիրույթներում, ցերեկը և գիշերը, նաև լեռներում։
Բացի այդ, մշակվել է փոխգործակցություն թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների հետ։ Ուսումնավարժական թռիչքներին ներգրավվել են ՀՌՕ-ի ավելի քան 150 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 15 միավոր տեխնիկա: