Սահմանների կահավորման համար այս պահին հսկայածավալ աշխատանք է կատարվում։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այստեղ նույնպես մենք դիմել ենք պատվիրակված ծառայություններին և այս պահին շուրջ 13 ճանապարհաշինական ընկերությունների հետ կառուցում ենք ճանապարհներ։ Սրանք այն ճանապարհներն են, որոնք հասցնում են առաջնագիծ»,-նշեց Պապիկյանը։
Դրան զուգահեռ ինժեներական աշխատանքներ են կատարվում առաջնագծում։ «Մինչև տարեվերջ մենք այս առումով խնդիրներ չենք ունենա։ Սա ես նշում եմ որպես այս տարվա անելիք»,-նշեց Պապիկյանը։