Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 11 զինվոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ։
Կայքի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։