Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին արձակված կրակոցների հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից Armenia Today-ին հաստատեցին զոհի մասին լուրը` հավելելով, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին Գեղարքունիքի սահմանագոտում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան մասին։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է, Բյուրական համայնքի բնակիչ, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ: