50–ից ավելի Հայաստանի Հանրապետության զինծառայող մեղադրվում է լրտեսության մեջ, Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է։ Այս մասին այսօր հանրային հեռուստաընկերությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կորդինատ գրողը պարզվել է ադրբեջանական գործակալ է և սխալ կորդինատ է տալիս և սա հայրենիքի դավաճանություն անողն է, իսկ նա ով հայրենիքի դավաճանություն չի արել, օրինակ կարող է պարզվի, որ ինքը հայրենիքի դավաճան չէ, որ 20 կմ-անոց արկի տեղը առելէ 10 կմ–անոց արկ, բայց գրել է 20 կիլոմետրանոց, քանի որ ենթադրենք 20 կիլոմետրանոցը արժե հազար դոլար, 10–ը կիլոմետրանոցը արժե ենթադրենք 300 դոլար, բայց ինքը 500 դոլարով առել է տասը կիլոմետրանոց արկ, մնացածն էլ ինչ են արել՝ Աստված գիտի։ Պատերազմի ժամանակ կրակել են 20 կիլոմետ հեռավարություն ունեցող թիրախի վրա, բայց այդ արկը խփել է տաս կիլոմետր, դեռ հլը պարզ չէ, մինչև տասը կլիմոտրը մեր թիրախներն խոցել է թե չի խոցել և այդպես շարունակ»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։