Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկություն էր տարածել՝ հայտնելով, որ երեկ՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։
Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով լուրը՝ ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ քիչ հետո ՊՆ-ն հանդես է գալու հաղորդագրությամբ։