44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Նորայր Սողոմոնյանը Վայոց ձորի մարզից էր: Նա 6 տարի մարզում գեղանկարչություն է սովորել, այնոհւհետև 2019-ին ընդունվել Երևանի պետական մանկավարժակական համալսարանի գեղանկարչության բաժին: Ցավոք, Նորայրը չկարողացավ վերադառնալ ու շարունակել ուսումը:
Մայրը՝ Սյուզի Վարդանյանը, պատմում է, որ որդին դեռ մանկուց ավելին տեսնելու, լույսի ու ստվերի վարպետ էր՝ աշխահն այլ կերպ էր տեսնում, զգում, ու, երևի, պատահական չէր, որ դիպուկահար էր:
Նա զոհվել է պատրեազմի հենց առաջին օրը՝ Ջրականում, հետմահու պարգևատրվել Մարտական ծառայության մեդալով
«Նա 4 ամսվա ծառայող է եղել ու երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից:
Վերջին անգամ ասաց՝ մա՛մ, լավ մնացեք, վաղը երևի կզանգեմ: Քառօրյա պատերազմից հետո շատ էր ոգևորվել Ռոբերտ Աբաջյանի կերպարով: Զորակոչվելուց առաջ Ռոբերտի դիմնկարն էր նկարել ու նվիրել դպրոցին, ուր սովորել էր նա: Ռոբերտը Նորայրի հերոսն էր»,-պատմել է մայրը:
Տիկին Սյունզին վստահ է, Նորյարն էլ է մինչև վերջին պահը մարտնչել՝ անձնազոհաբար կատարելով իր մարտական խնդիրը:
Հուլիսի 1-ին Նորայրը կդառնար 22 տարեկան: Տան բակում բացվել է Նորայրի տուն- թանագարանը, ուր իր նկարներն են, պատմությունը, հերոսական ուղին:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: