ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։
Էդվարդ Ասրյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր, ինչը քննարկումների ու հարցերի տեղիք էր տվել։