Այսօր լրացավ լեգենդար հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանցի 86-ամյակը։
Մարտական գեներալ, ռազմական ստրատեգ, ՀՀ զինված ուժերի ստեղծողներից Նորատ Տեր-Գրիգորյանցը երկար տարիներ լուծել է երկրի անվտանգության և պաշտպանունակության ապահովման պետական խնդիրները։
Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի անունը, անկասկած, ոսկե տառերով կգրվի հայ ժողովրդի ռազմական պատմության մեջ։ Դժվար է գերագնահատել այն ավանդը, որ նա ներդրել է հայոց հաղթական բանակի կայացման և Հայաստանի անկախությունն արտաքին թշնամիներից պաշտպանելու գործում։
Armenia Today-ի խմբագրությունը սրտանց շնորհավորում է Նորատ Գրիգորիի Տեր-Գրիգորյանցին ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն ու երկար տարիների կյանք: