Վերածննդի ամենավառ խորհրդանիշը մերօրյա հերոս Տիգրան Շահբարյանի մոր գրկում է: Ծնվել է 44-օրյա պատերազմում նահատակված Տիգրան Շահբարյանի քույրը:
Տիգրան Շահբարյանը պատերազմի առաջին իսկ օրերից ռազամի դաշտում է եղել: Նա անմահացավ՝ չխնայելով կյանքը հանուն հայրենիքի:
«Երազիս երեխայի բարուր տեսա՝ Տիգրանիս դեմքով: Ասաց՝ մա՛մ, եթե ինձ այդքան շատ եք կարտում, ես պիտի վերածնվեմ»,-պատմում է մայրը:
Նորածնին անվանակոչել են Լյուսի, որը լույիս շողով է լցնելու Շահբարյանների ընտանիքը: Տիկին Արմինեն փոքրիկի ծնունդը վերածնված երջանկության մարմնավորում է համարում:
Վերածննդիր մի պատմություն էլ սկիզբ է առնում Ներսիսյանների ընտանիքում: Ծնվել է մերօրյա հերոս Ներսես Ներսիսյանի եղբայրը, որին անվանակոչել են եղբոր անունով: Ներսեսի մայրն ասում է՝ փոքրիկն իր հետ ուրախություն է բերել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում