Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ -ից հայտնել էին, որ ջերմային այրվածքով ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի առողջական վիճակը մնում է ծայրահեղ ծանր։