Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարվածության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան: