Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – հայտնել են գերատեսչությունում:
Մարտի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հասանովի հետ Շոյգուի հեռախոսազրույցի մասին։ Այդ ժամանակ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա անցկացման գոտում հումանիտար իրադրության շուրջ: