Բուժքույր Մարինա Փարսադանյանը երիտասարդ տարիքից ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում, սիրելով բանակը՝ մնացել է այնտեղ ու աշխատել որպես վիրահատարանի բուժքույր: Նա զինվորական բժիշկների կողքին է արդեն երկու տասնամյակ:
Բուժքույրն իր առաքելությունն է կատարել նաև 44-օրյա պատերազմում: Թեև զավակ չունի՝ ասում է՝ բոլոր զինվորներն իր երեխաներն են: Բուժքույր Փարսադանյանը հոկտեմբերի կեսին Արցախ մեկնելու հրաման է ստանում ու մեկնում է Մարտակերտի շրջան:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: