Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել:
«Անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի Զինված ուժերի մեկ զինծառայող», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 7-ի ցերեկը ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված մարտական դիրքում ժամկետային զինծառայող է վիրավորվել: