Արցախում՝ շփման գծում վերջին օրերին առաջացած լարվածության հետևանքով վիրավորված 19 զինվորականներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ խոսնակի՝ մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ:
«10 վիրավոր զինծառայող բուժումն ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը. վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս ապաքինվում է, 3-ինը՝ միջին ծանրության, ընդգծեմ, որ նույնպես ապաքինվում են, մյուսներինը գնահատվում է թեթև, ևս՝ ապաքինվում են»,-տեղեկացրեց պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։