ՀՀ պաշտպանության նախարարությանն ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2022թ․ պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 4600.0 մլն դրամ: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշման նախագիծը։
Մեկ այլ նախագծով նախարարությանն ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2022թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել նաև 1477.5858 մլն դրամ: Նշված նախագիծը ևս հաստատվեց։
Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈւ կարիքների բավարարմանը: