• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
31 Հունվար 2023 21:44
  • 395.88
  • 431.87
  • 5.69
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Շուշիի պաշտպանության ձախողում. ՔԿ-ում հայտնել են Արզումանյանի ձերբակալման պատճառը

Զինված ուժեր, Իրավունք,
30 Օգոստոս 2022 20:16
ShareShareShare
Наш Telegram
Շուշիի պաշտպանության ձախողում. ՔԿ-ում հայտնել են Արզումանյանի ձերբակալման պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Այսպես.
Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։
Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։
Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։
Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին
(չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի – Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։

Tags: մԻՔԱՅԵԼ աՐԶՈՒՄԱՆՅԱՆՇուշիՔԿ

Առնչվող Նորություններ

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հրդեհված զորամասի տարածք

Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

31 Հունվար 2023 18:13

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից: Այս մասին Armenia Today-ին...

Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

31 Հունվար 2023 11:12

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանությամբ զբաղվող սպայի, որը, ըստ ԱԱԾ-ի, զբաղեցրել է պետական դավաճանությամբ ու աշխատել է օտարերկրյա հատուկ ծառայությունների...

Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Ձերբակալվել է զորամասում բռնկված հրդեհի գործով ևս մեկ զինծառայող. ԳԴ

31 Հունվար 2023 09:23

Երեկ՝ հունվարի 30-ին, որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների...

Ադրբեջանը խոչընդոտում է զոհված զինծառայողների դիակների որոնմանը

Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել

30 Հունվար 2023 20:30

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականցնելու համար դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։  Այս...

Պահանջ է ներկայացվել Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, 389,2 մլն դրամ

Պահանջ է ներկայացվել Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, 389,2 մլն դրամ

30 Հունվար 2023 18:21

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից և վերջինիս...

Փառուխի դեպքերին վերաբերող փաստերով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ ու ՄԱԿ-ի դատարան

Հույս կար, որ բոլոր հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ․ Կիրակոսյան

30 Հունվար 2023 15:24

Հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: Այս մասին Ադրբեջանի դեմ Հաագայում ՄԱԿ-ի...

Ավելին
  • Լուրեր
Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

31 Հունվար 2023 21:40
Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին

Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին

31 Հունվար 2023 21:34
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը

31 Հունվար 2023 21:24
Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

31 Հունվար 2023 21:05
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

31 Հունվար 2023 20:40
Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Արցախի դեմ ագրեսիայի «արդյունք»

31 Հունվար 2023 20:16
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի աճի մասին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի աճի մասին

31 Հունվար 2023 19:49
Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

31 Հունվար 2023 19:28
Ակնկալում ենք, որ մյուս տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում. Մարտին Գալստյան

Նախորդ տարվա տրանսֆերտների զուտ ներհոսքը ռեկորդային՝ 2,5 մլրդ է եղել. ԿԲ նախագահ

31 Հունվար 2023 19:12
Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից Երևան

Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից Երևան

31 Հունվար 2023 18:55
Իգոր Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել

Իգոր Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել

31 Հունվար 2023 18:32
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հրդեհված զորամասի տարածք

Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

31 Հունվար 2023 18:13
Իրանում ցանկացած ցնցում չի բխում Հայաստանի շահերից և ռիսկեր է պարունակում. իրանագետ

Իրանում ցանկացած ցնցում չի բխում Հայաստանի շահերից և ռիսկեր է պարունակում. իրանագետ

31 Հունվար 2023 18:00
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, անդրադարձել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, անդրադարձել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

31 Հունվար 2023 17:41
Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. Մհեր Գրիգորյան

Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է. Մհեր Գրիգորյան

31 Հունվար 2023 17:10
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

31 Հունվար 2023 16:57
Գնաճն աստիճանաբար կնվազի, կկայունանա նպատակային 4%-ի շուրջ. ԿԲ նախագահ

Գնաճն աստիճանաբար կնվազի, կկայունանա նպատակային 4%-ի շուրջ. ԿԲ նախագահ

31 Հունվար 2023 16:41
Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել

31 Հունվար 2023 16:22
Թրամփը դատի է տվել իրենից հարցազրույց վերցրած լրագրողին՝ պահանջելով 49 մլն դոլար

Թրամփը դատի է տվել իրենից հարցազրույց վերցրած լրագրողին՝ պահանջելով 49 մլն դոլար

31 Հունվար 2023 16:08
Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանների կողմից 10 000 դրամ կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանների կողմից 10 000 դրամ կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել

31 Հունվար 2023 15:50
ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը (ուղիղ)

31 Հունվար 2023 15:41
Նոր մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին

Նոր մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին

31 Հունվար 2023 15:37

Քաղաքացիները պատասխանել են, թե որ երկրից պետք է ակնկալել ռազմական աջակցություն

31 Հունվար 2023 15:20
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

31 Հունվար 2023 15:07
ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվում են լայնածավալ փոփոխություններ․ փոխնախարար

ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվում են լայնածավալ փոփոխություններ․ փոխնախարար

31 Հունվար 2023 14:45
ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ

ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ

31 Հունվար 2023 14:32
Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

31 Հունվար 2023 13:10
Բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը պայման է դրել Դամիր Իսմագուլովի հետ ռևանշի համար

Բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը պայման է դրել Դամիր Իսմագուլովի հետ ռևանշի համար

31 Հունվար 2023 12:51
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները

31 Հունվար 2023 12:35
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն պատերազմի կհանգեցնի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն պատերազմի կհանգեցնի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն

31 Հունվար 2023 12:21
Проходит пресс-конференция главы компании MPG в Армении Арама Навасардяна (прямое включение)

MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

31 Հունվար 2023 12:03
Արցախի ԲԿ-ներում պլանային վիրահատություններ դեռ չեն իրականացվում, վերակենդանացման բաժանմունքում կան երեխաներ

Արցախից ևս 3 հիվանդներ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

31 Հունվար 2023 11:44
Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

31 Հունվար 2023 11:29
Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

Սպա է կալանավորվել. նա օտարերկրյա հատուկ ծառայությանը տվյալներ է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայի մասին

31 Հունվար 2023 11:12
ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

31 Հունվար 2023 10:58
Արցախը փորձելու է ՌԴ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ ստանալ. Տիգրան Աբրահամյան

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են ներքաղաքական ինտրիգները. պատգամավոր

31 Հունվար 2023 10:39
Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը Օհանյանից հետո. ԶԼՄ

31 Հունվար 2023 10:20
Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ

Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ

31 Հունվար 2023 10:08
Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

31 Հունվար 2023 09:55
Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. «Ժողովուրդ»

Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. «Ժողովուրդ»

31 Հունվար 2023 09:40
Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Ձերբակալվել է զորամասում բռնկված հրդեհի գործով ևս մեկ զինծառայող. ԳԴ

31 Հունվար 2023 09:23
Եղանակը մարզերում կտաքանա․ տեղումներ չեն լինի

Ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

31 Հունվար 2023 09:10
Իրանն ու Ռուսաստանը միավորել են բանկային հաղորդագրությունների փոխանակման ցանցերը

Իրանն ու Ռուսաստանը միավորել են բանկային հաղորդագրությունների փոխանակման ցանցերը

31 Հունվար 2023 00:36
Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու ջանքերը

31 Հունվար 2023 00:04
ԱԺ-ում կոչ են արել Իսրայելի ղեկավարությանը պատժել Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպի մեղավորներին

ԱԺ-ում կոչ են արել Իսրայելի ղեկավարությանը պատժել Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպի մեղավորներին

30 Հունվար 2023 23:38
Որ ոճի հագուստներն են թրենդային կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար 2023 – ի գարնանը

Որ ոճի հագուստներն են թրենդային կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար 2023 – ի գարնանը

30 Հունվար 2023 23:30
Հունգարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հունգարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

30 Հունվար 2023 22:38
Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան
Հարցազրույց

Պետք է համագործակցել Եգիպտոսի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության շուրջ. Սաֆրաստյան

31 Հունվար 2023 21:40

Եթե Ադրբեջանն ընդունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Կահիրեի միջնորդության առաջարկը, ապա պետք է լինելու լավ մտածել ու աշխատել դրա վրա:...

Կարդալ
Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին
Տարածաշրջան

Բաքուն հայտարարել է «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման մասին

31 Հունվար 2023 21:34

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հատուկ օպերացիա է իրականացրել իրանական լրտեսական ցանցը բացահայտելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ գործողությունն...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ