Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՊՆ-ից հայտնում են նաև, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի իբր գնդակոծության մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է մինչ օրս արված նման բոլոր հայտարարությունները: Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին հնարավոր «լարվածության» մասին և հանձնարարել է «պատրաստ լինել»՝ զսպելու ցանկացած տեսակի սադրանք։