Սեպտեմբերի 13-ին, կեսգիշերն անց, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերի, ԱԹՍ-երի կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի դիրքերի ուղղությամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամբողջ թափով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը բացարձակ կեղծ են։
Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով հրապարկվող ապատեղեկատվությունը։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են»,-նշվում է ՊՆ հայտարարության մեջ։