ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ որոշ հայկական լրատվամիջոցներ նախորդ օրվա իրադարձություններն են ներկայացնում։
«Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները: Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում:
Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը»,-նշվում է ՊՆ ներկայացուցչի գրառման մեջ։