ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 15-ին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ: ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են «տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։