Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային պայմաններում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ми-8МТВ-5 և Ка-52 ուղղաթիռների անձնակազմերը կատարել են որոնողափրկարարական աշխատանքներ՝ լեռնային կիրճերում պայմանական վիրավորների տարհանում, ինչպես նաև օդաչուները միավորման բարձրլեռնային զորափորձարաններում հատուկ առաջադրանքներ կատարելիս փորձարկել են փոխգործակցությունը ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ: Առաջադրանքները կատարվել են ցերեկային և գիշերային ժամերին:
Թռիչքային առաջադրանքները կատարվել են տարբեր կազմերում ՝ անձնակազմերի ներդաշնակության վարժեցման նպատակով։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Ми-8МТВ-5 և Ка-52 բանակային ավիացիայի ուղղաթիռներ: