Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներները «Ալագյազ» զորավարժարանում հատուկ վարժանքի շրջանակներում կատարել են զորքերի ինժեներասակրավորական ապահովումը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Մասնագետները կատարել են սահմանների, դիրքերի և շրջանների ամրացման սարքավորումների աշխատանքները, ինչպես նաև հրամանատարական կետերի սարքավորումներ են արտադրվել զորամիավորման բարձրլեռնային պոլիգոնի տարածքում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հետագա խնդիրների կատարման համար:
Ավելի վաղ ինժեներական զորքերի զինծառայողները հատուկ տեխնիկայի, «Կորշուն» ական փնտրողների, ականա-հետախուզական շների օգնությամբ քայլարշավով ականադաշտ հաղթահարելու ստորաբաժանման կազմում առաջադրանքներ են մշակել: Զինծառայողները նաև ականապատ արգելապատնեշներ են տեղադրել բարձրլեռնային շրջաններում:
Ռուսական ռազմակայանի ինժեներասակրավորական ստորաբաժանման հատուկ վարժանքին ներգրավվել է շուրջ 100 մարդ, ինչպես նաև գործի է դրվել ավելի քան 30 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: