Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ադրբեջանական ՊՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, զրույցի ընթացքում Աքարը նշել է, որ «Թուրքիան, ինչպես բոլոր ժամանակներում, աջակցում է Ադրբեջանին և միշտ վերջինիս կողքին է»:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ: