Երևանը հրաժարվել է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով իր պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը:
«ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին պաշտոնական տեղեկատվությունը ստացվել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հաստատում ենք տեղեկությունը»,-նշել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատճառով որոշում է կայացվել ձեռնպահ մնալ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունից: