Պետրոսյանների ընտանիքում մեծից փոքր բոլոր մարտական ուղի անցած տղամարդիկ են: Կրտսերը՝ Էդգար Պետրոսյանը, մի քանի ամիս առաջ է զորացրվել, պատերազմի մասնակից է: Ընդամենը 3 ամսվա զինվոր է եղել, երբ սկսվել է պատերազմը:
«Պատերազմի մասին իմացանք առաջին ինքնաթիռի պայթյունից: Տագնապի ձայն լսվեց ու այդ պահին ինքնաթիռ տրաքեց: Սկսեցինք արդեն պատրաստվել: Հենց առաջին տագնապից, որպես օգնական ուժ, զորքի մեծ մասին հանեցին դիրքեր: Պատերազմում անհնար է վախ չլինի: Իմ մոտիկ ընկերները, եղբայրները, շատերն արդեն մահացել էին, ու ինձ ուժ էր տալիս հայրենասիրությունը: Մեջս ահավոր վրեժխնդրություն կար: Հայրս փոքրուց ինձ սովորեցրել է, որ հայրենասեր լինելն առաջնայինն է հայ տղայի համար»,-պատմում է Էդգարը:
Էդգարի պապիկը Ապրիլյան պատերազմի մասնակից է, ասում է՝ հիացած է երիտասարդների արիությամբ: Էդգարի հայրը՝ Հրաչ Պետրոսյանը ևս կամավորագրվել է ու առաջին իսկ օրվանից եղել մարևտի դաշտում:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: