Ինքնամփոփ, բայց մեծ սրտով 18-ամյա Նարեկ Արտուշյանը ջանում էր մեծահոգի լինել ընկերների ու հարազատների նկատմամբ: Դպրոցում Նարեկը գերազանց սովորողների շարքում չէր, սակայն պատշաճ վարքագծով էր աչքի ընկնում հասակակիցների շրջանում: Մայրը չի հիշում մի դրվագ, որ ուսուցիչները դժգոհեին որդուց:
Մայրը՝ Սաթենիկ Տիգրանյանը, հիշում է ուսուցիչների խոսքերն այն մասին, որ Նարեկը, թեպետ լավ չի սովորում, բայց լավ մարդ է դառնալու:
Նարեկը երկու մեծ սեր ուներ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի FAN ակումբի անդամ էր, սիրում էր նաև մեքենաների հետ աշխատանքը: Դպրոցն ավարտելուց հետո հենց մեքենաշինության ոլորտում գործունեություն ծավալելու ցանկություն էր հայտնել:
Նարեկը զորակոչվել է 2019 թվականին: Նարեկն անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: