Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։