44-օրյա պատերազմից հետո զինվորն ու կամավորականը ոչ միայն ընկերացել են, այլև իրենց բարեկամությունն ամրապնդել Սուրբ մկրտության խորհրդով:
Պատերազմը բաժանարար է, կյանքը կիսում է երկուս մասի: Պատերազմը ցավ է ու ողբերգություն, բայց նաև հավատ, որը տեսանելի է կենդանի օրինակով:
«Հրաշքով եմ փրկվել: Բոլորն էլ զարմանում են, որ գլխի վնասվածքով ողջ եմ: Արդեն հավատում եմ հրաշքների»,-պատմում է 44-օրյա պտերազմի մասնակից Սամվել Գևորգյանը, որն իր աչքով է տեսել մահն ու կրկին վերադարձել այս աշխարհ:
Առաջինն Աստծուց, հետո Տարոնից է շնորհակալ, որը փրկել է նրա կյանքը: Ուղիղ երկու տարի առաջ Արցախի մարտական բնագծում են հանդիպել կամավորական Տարոն Զաքարյանն ու ժամկետային զինծառայող Սամվելը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: