Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, զինված ուժերի և գլխավոր շտաբի հրամանատարության, ինչպես նաև զորամասերի հրամանատարների հետ քննարկել է ձմեռային փուլին նախապատրաստվելու, բանակի ինժեներական և նյութատեխնիկական ապահովման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նախարարին զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները լայնածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ ամրացնելով իրենց գծերն ու դիրքերը «ինչպես ճակատի երկայնքով, այնպես էլ խորքում»։