ՊՆ առաջարկել է 10,000,000.0 հազար դրամի չափով հատկացումներ ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «31001. ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:
ՊՆ նշված առաջարկն այսօր ընդունվեց կառավարության նիստում: Նպատակը, ըստ նախագծի, ՀՀ զինված ուժերի կարիքների ապահովման գործընթացի իրականացումն է:
Նշվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ավելացման 2,600,000.0 հազար դրամով և ծախսերի ավելացման՝ 2,600,000.0 հազար դրամով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությանն ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն էր առաջացել 2022թ․ պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 4600.0 մլն դրամ: Մեկ այլ նախագծով նախարարությանն ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն էր առաջացել 2022թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել նաև 1477.5858 մլն դրամ: