Փոխգնդապետ Տարոն Քոչարյանի հրամանատարությամբ Մատաղիսի պաշտպանական ուղղությամբ հրաձգային գումարտակի մարտիկները 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ կարողացել են կասեցնել թշնամու առաջխաղացումն ու ձախողել Մարտակերտ քաղաք հասնելու նրանց ծրագրերը:
Տարոն Քոչարյանն ինքն իր մասին երբեք չի պատմում՝ համեստորուն լռում է՝ ասելով, որ արել է այն, ինչ սիրտն է թելադրել:
«Փոքրուց շատ եմ սիրել ռազմական գործը: Դպրոցում սովորելուց ձևավորվել է այն միտքը, որ ամբողջ կյանքս կապելու եմ զինվորականության հետ: Ես հրաման եմ տվել, իմ տված հրամանն առաջինը ես եմ կատարել, հետո պահանջել, որ այն կատարեն: Դա ամենակարևոր պահանջն ու որակն է, որը կա իմ մեջ»,-պատմում է Տարոն Քոչարյանը:
Պատանեկան տարիքում զինվորական դառնալ երազող տղան այսօր ինքն է շատերի համար օրինակ ծառայում:
44-օրյա պատերազմից պատմելով՝ նա նշում է՝ չի վարանել սովորել նաև կրտսեր սերնդից:
Երբ հոկտեմբերի 3-ին թշնամին ճեղքել է պաշտպանական բնագիծը, գրոհել էր ողջ ուժով, Տարոն Քոչարյանի հրամանատուրաթյամբ տղաները իրենց տեղերում են եղել:
Տարոն Քոչարյանը ճշգրիտ տվյալներ է փոխանցել զանգվածային կրակի վերաբերյալ:
Թեև Տարոն Քոչարյանը վիրավորվել է, կորցրել մարտընկերներ՝ իր գումարտակը մինչև վերջին պահը չի լքել պահպանության տեղամասը, չի ընկրել թշնամական ուժերի առաջ:
Այսօր Տարոն Քոչարյանը շարքում է:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: