18 տարի Խաչիկ Բալասանյանը ծառայել է ՀՀ ԶՈւ-ում ու կյանքը չի խնայել հայրենիքի պաշտպանության մարտերում:
Կինը՝ Մելանյա Բեգլարյանը, պատմում է, որ յուրահատուկ հայրենասիրություն ուներ Խաչիկը, և առանց զինվորական համազգեստի իր կյանքը չէր պատկերացնում: Մարտընկերները պատմում են, որ նա ծառայության ընթացքում աչքի է ընկել իր խիզախությամբ, խելացիությամբ, մարդկային տեսակով:
Հարզատների խոսքերով՝ Խաչիկը շատ նպատակներ ուներ: Հասցրել էր արդեն տունը վերանորոգել, սակայն վայելեց ընդամենը տասը օր: 44-օրյա պետարզմի առաջին օրը Խաչիկը մի քանի ժամով եկել է տուն, հրաժեշտ տվել ընտանիքին ու իր վաշտի կազմով մեկնել Արցախ:
Խաչիկ Բալասանյանի խումբը Հադրութում մինչև վերջ պահել է իրեն վստահված դիրքը, բայց խմբից շատերը հերոսաբար զոհվեցին, որոնց թվում նաև սերժանտ Բալասանյանն էր:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: