Հայրենիքին արժանի զինվոր դառնալու պատրաստակամությամբ էր Վահե Կարապետյանը ծառայում բանակում: Վահեի մասին «Զինուժը» դեռ երկուսուկես տարի առաջ էր տեսանյութ պատրաստել՝ պատմելով գերազանց զինվոր լինելու մասին: Վահեն 44-օրյա պատերազմի ժամանակ ևս Վահեն մեկ վայրկյան անգամ չերկմտեց իր առջև դրված մարտական խնդիրը գերազանց կատարելու համար:
Մայրը՝ Կարինա Բեգլարյանը, պատմում է, որ որդին սիրում էր ծառայությունը: Վահեն բազմաթիվ նպատակներ ուներ, նկարում էր, նվագում: Վահեն հերոսաբար է զոհվել 44-օրյա պատերազմում: Այսօր ռազմաճակատում որդուն կորցրած Կարապետյանների կյանքի խորհրդանիշը կրտսեր Վահեի ծնունդն է դարձել:
«Փոքրիկ Վահեն լույս է, հույս ու նոր կյանք: Բոլորս սպասում էինք նրան»,-ասում է տիկին Կարինան:
Նրա խոսքով՝ որդուն կորցնելուց հետո երեխա ունենալու մասին երբեք չի մտածել, բայց հղիության մասին անսպասելի լուրը ամեն ինչ է փոխել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: