Անմահ հերոս Վոլոդյա Նորոյանը հատուկ նշանակության զորքերի անձնակազմում էր ծառայում: Ծառայության անցնելուց 3 ամիս սկսվեց 44-օրյա պատերազմը:
«Վոլոդյան իսկական ընկեր էր, հայրենասեր, ամեն հարցում մենք միասին ենք եղել»,-պատմում է ընկերը՝
Դավիթ Ավետիսյանը՝ շեշտելով, որ պատերազմի ժամանակ ստացած այրվածքներով անգամ շարունակել է կռվել՝ հրաժարվելով բուժօգնությունից:
Հայրը՝ Անդրանիկ Նորոյանը, պատմում է, որ իրենց տրված մարտական խնդիրը տղան ու մարտական ընկերները գերազանց են կատարել, և եթե ԱԹՍ-ի հարվածը չլիներ, տղաներից շատերն այսօր կապրեին:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: