Անհայտ հանգամանքներում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայունացել է և նկատվում է որոշակի դրական դինամիկա։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր կենտրանական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել էր:
Հիշենենք, որ երեկ հրազենային վիրավորում էր ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը երեկ ևս գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Հավելենք նաև, որ այսօր Քննչական կոմիտեում զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: