ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Պարգևավճարը մեկ պաշտոնային դրույքաչափի չափով է, ինչը կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»,- ասաց Թորոսյանը: