Հայաստանը 94-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների ռազմական հզորության ամենամյա վարկանիշում, որը հրապարակվում է Global Firepower պորտալի կողմից:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված են 145 երկրների բանակների տվյալները։ Ադրբեջանը զբաղեցրել է 57 – րդ տեղը, Վրաստանը՝ 85-րդ: 11-րդ տեղում է Թուրքիան, Իրանը զբաղեցրել է 17-րդ տեղը:
Առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան:
Global Firepower (GFP) վարկանիշը հրապարակվում է 2006 թվականից: Ինչպես հաղորդվում է կայքում, GFP վարկանիշը հիմնված է յուրաքանչյուր երկրի՝ ցամաքում, ծովում և օդում սովորական սպառազինությունների օգտագործմամբ պատերազմ վարելու հնարավոր կարողության վրա: Նշվում է, որ վարկանիշը հաշվի է առնում ավելի քան 60 գործոն՝ կապված երկրների զինված ուժերի, սպառազինության, բնական ռեսուրսների, ֆինանսների և աշխարհագրության հետ: