ՊՆ-ից հայտնել են, որ զորամասի կացարանը եղել է ժամանակավոր, դեռևս ամիսներ առաջ նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ: Այս մասին «Լուրեր»-ն հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:
Պաշտպանության նախարարության ձեռք բերած իտալական մոդուլային զորանոցները նախատեսված են լինելու նաև մյուս ստորաբաժանումների համար:
ՊՆ-ն «Լուրերին» է փոխանցել նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք են ունենալու նոր կացարանները: Աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի վերջը:
Նախարարությունից հայտնել են նաև, որ զոհվածների անունները կհրապարակվեն նույնականացման աշխատանքների ավարտից հետո: