2022-ին չնայած որոշակի հաջողություններ ենք ունեցել, այնուհանդերձ, կան բազում թերացումներ։ Այս մասին այսօր ՊՆ վարչական համալիրում կայացած հավաք-խորհրդակցության ժամանակ հայատարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանի վստահեցմամբ՝ նախորդ տարին փոխել է ԶՈՒ-երում վստահության մթնոլորտը։ «Գուցե դա բավարար չէ, գուցե տեսանելի չէ, գուցե հանրության ակնկալիքը մեր ուժերից վեր կարող է թվալ»,-նշեց նա։
Պապիկյանի խոսքով, սեպտեմբերյան պատերազմի օրերին պարզ դարձավ, որ հայ զորականը, ԶՈՒ-երը մեջքը շտկելու ճանապարհին է։ «2023-ը պետք է դառնա սխալները շտկելու տարի, այլ ճանապարհ չկա։ Պետք է երկրի սահմանների պաշտպանունակությունն օր առաջ ավելի լավը դարձնենք։ ՀՀ ԶՈՒ-ը մշտապես պետք է լինեն մեր պետականության պահպանման հիմնական գրավականը»,-նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Խոսելով բարեփոխումների մասին, Պապիկյանը նշեց, որ նախորդ տարի բարեփոխումների ծրագրեր են սկսվել, որոնց տեղայնացումը պետք է կատարվի 2023-ին։ «Դա կախված է ամենքի ջանքերից։ 2023-ին լինելու է տեսլական ունեցող զինվորականի համար հնարավորւթյունների տարի, սահմանափակ գործընկերի համար այն պետք է լինի բանակին, ԶՈՒ-երին հաջողությւոն մաղթելու տարի»,-հայտարարեց նա։