ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը հրամանագրով հետմահու պարգևատրել է մայիսի 12-ին Ադրբեջանի հետ սահմանին հրետակոծության ժամանակ զոհված զինծառայող Նարեկ Բաղդասարյանին։
Ինչպես հայտնում է նախագահի կայքը, կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Հայաստանի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերի սահմանային դիրքերի ադրբեջանական գնդակոծության հետևանքով հայ զինծառայող է մահացել։