ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում։