Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Վաշինգտոնում քննարկել է Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի
ՀՀ ՊՆ-ն 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի։ Որոշման նախագիծը e-draft-ում շրջանառության մեջ է դրել...