Պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀՀ ԶՈՒ երկրորդ զինծառայողի մահվան մասին:
«Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամաբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի մահվան մասին։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ վերջինիս ինքնասպանության դրդելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։