ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հրայր Գեղամյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ նշանակելու մասին, տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Գեղամյանը նշակակվել է սեպտեմբերի 23-ից՝ 3 տարի ժամկետով։
Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր գնդապետ Արման Մկրտչյանը։
Հուլիսի 22-ին ԱՄՆ դեսպանատունը Armenia Today-ին մեկնաբանել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցչի՝ քաղաքացիական խորհրդատուի նշանակումը։