Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի պահանջը, հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պրոֆեսիոնալ բանակին անցնելու ևս մեկ պատճառ է նա նշել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը։ Պատգամավորի խոսքով՝ հայեցակարգի ընդունումն ունի նախընտրական ենթատեքստ և նախատեսվում է օգտագործել որպես սոցիալապես զգայուն խնդիր ընտրություններում։ Նույն խոստումները հնչել են 2021 թվականի ընտրություններից առաջ, հիշեցրել է պատգամավորը։
Պրոֆեսիոնալ բանակի անցումը ենթադրում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացմամբ։ Հայեցակարգում նշվում է, որ սա պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ մինչև 2027 թվականը՝ հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով։
Աբրահամյանը հիշեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջը Երևանին՝ մի քանի անգամ կրճատել զենքի, զինտեխնիկայի և հայկական բանակի ծավալները և նշել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի առաջ մեկ այլ խնդիր է դրված՝ ժամկետային զինծառայողների համալրումը։
«Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է»,- գրել է Աբրահամյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ հաշվի առնելով առկա միտումներն ու տեմպերը՝ Երևանը ոչ միայն չի կարողանա կրճատել զինվորական ծառայության ժամկետը մինչև 2027 թվականը, այլ ստիպված է լինելու զգալի ռեսուրսներ ուղղել հավաքագրման խնդիրը լուծելու համար։
«Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու»,- եզրափակել է պատգամավորը:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր բանակի վերափոխման հայեցակարգ, որով առաջարկվում էր անցնել պրոֆեսիոնալ բանակի, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև մեկ տարի և կատարել այլ փոփոխություններ։
ԶԼՄ-ն հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուների մասին
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով...